Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայերը

Հայերն աշխարհի հնագույն, եվրոպեոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպի ժողովուրդներից են: Նրանց բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է, ընդհանուր թիվն աշխարհում 8–10 մլն է, որից Հայաստանի Հանրապետությունում՝ 3,2 մլն, ԼՂՀ-ում՝ 137,4 հզ., Ջավախքում՝ 100 հզ.:

Հայերը հնդեվրոպական (արիական) ժողովուրդ են. բնակվել են հնդեվրոպական նախահայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Միջագետքի հյուսիսում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Մ. թ. ա. VII–IV հազարամյակում հայերն առանձնացել են հնդեվրոպական մայր ժողովրդից. հայկական լեզվաճյուղին պատկանող էթնոսը մնացել է իր բնօրրանում, իսկ մյուսներն աստիճանաբար սփռվել են Հնդկաստանից մինչև Եվրոպայի հյուսիս և Ամերիկա ու Ավստրալիա մայրցամաքներ:

Մ. թ. ա. III հազարամյակում հայերն ստեղծել են պետական կազմավորումներ: Հայաստանի մասին առաջին գրավոր տեղեկությունները  վերաբերում են մ. թ. ա. XXVIII դարին. շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա պետական կազմավորումը, որը նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ: Մ. թ. ա. XXVI դարից միջագետքյան հնագույն արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի առնչությամբ հիշատակվում են Հայ(ա) աստվածը, երկիրն ու ժողովուրդը:

Մ. թ. ա. XV–XIII դարերում Փոքր Հայքում, Բարձր Հայքում և Տայքում հայտնի Հայասա (Խայասա կամ Խայաշա) պետության անվանումը կազմված է հայ ժողովրդի ինքնանվանումից և խեթերեն (ա)սա տեղանվանակերտ մասնիկից:

Մ. թ. ա. XXIV–XXIII դարերից հիշատակվում է օտարների՝ հայերին տված ամենատարածված անվան նախաձևը` արման(ում): Հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին:

Մ. թ. ա. VII դարի վերջի և VI դարի սկզբնաղբյուրներում Հայկական լեռնաշխարհն արդեն ներկայացված է որպես հայերով բնակեցված միատարր երկիր:

Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ հայոց անվանադիր նախնին Հայկ դյուցազն է, որի անունով էլ հայոց նահապետական տոհմը և արքայատոհմը կոչվել են Հայկազունք կամ Հայկյան:

Մարդու բնակության հետքերը Հայկական լեռնաշխարհում առկա են հին քարի դարի (պալեոլիթ) վաղ շրջանից:

Մ. թ. ա. X հազարամյակում լեռնաշխարհի հարավում (Շանիդար հնավայր) Երկրագնդի վրա առաջինը վայրի և միայն սպառող կենսաձևից անցել են երկրագործության ու անասնապահության՝ քաղաքակիրթ և արտադրող տնտեսության, առաջինն այստեղ են ընտելացվել ձիերը: Երկիր մոլորակի վրա հայտնի առաջին տաճարը կառուցվել է լեռնաշխարհի հարավ-արևմուտքում [մ. թ. ա. X հազարամյակ, Պորտաբլուր (Գյոբեքլի թեփե, Եդեսիայից մոտ 15 կմ հյուսիս-արևելք) հնավայր]: Հայկական լեռնաշխարհում է սկզբնավորվել մետաղագործությունը:

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո Հայկական լեռնաշխարհն է դարձել մարդկության վերածննդի երկիրը:

301 թ-ին հայերը, աշխարհում առաջինը, պետականորեն ընդունել են քրիստոնեությունը: Հայերի եկեղեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցին է, կան նաև կաթոլիկության, բողոքականության և այլ ուղղությունների հետևորդներ: Սկսած XVII–XVIII դարերից և հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում շատ հայեր բռնի մահմեդականացվել են. նրանց ժառանգներն այսօր Արևմտյան Հայաստանում զգալի թիվ են կազմում: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին, ինքնուրույն ճյուղ է, աշխարհի հնագույն գրավոր լեզուներից, հայ ժողովրդի ազգային, ՀՀ և ԼՂՀ պետական լեզուն:

Դեռևս վաղ ժամանակներից հայերը տարածվել են նաև հարևան երկրներում՝ Բյուզանդիա (մասնավորապես՝ Կիլիկիայում), Վրաստան, Իրան և այլուր. տեղաշարժը մեծ ծավալների է հասել հատկապես XI դարից՝ հայոց միասնական պետականության կործանումից հետո, և ուշ միջնադարում, երբ Հայաստանն ընկել էր թուրք-պարսկական տիրապետության տակ: Արտագաղթն աննախընթաց չափերի է հասել Հայոց ցեղասպանության ժամանակ:

Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայկական գաղթավայրեր, որոնք տարբեր ժամանակներում, որոշակի պատմական իրադարձությունների թելադրանքով, նվազել կամ ստվարացել են: Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժը ողջ աշխարհում:

«Հայերը շատ մեծ ազգ չեն, բայց շատ հին ազգ են. մենք դա գիտենք պատմությունից. հայերի իրավունքներն ունեցողը, ճշմարտությունից բացի , այլ բանի կարիք չունի»:

«Մի քանի հազար հայի գոյությունից կարող է ծագել ինքնատիպ միամբողջ արվեստ»: Անտուան Մեյե, ֆրանսիացի հայագետ

«Դուք՝ հայերդ, ֆանտաստիկ ժողովուրդ եք: Նման եք երկար ժամանակ քնած հրաբխի: Դարերով ձեր մասին ոչ ոք չգիտեր: Եվ հանկարծ դառնում եք թատրոնի, կինոյի և գրականության ամենամեծ լուսատուները»,– ասել է ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը Վիլյամ Սարոյանին և Ռուբեն Մամուլյանին միմյանց հետ ծանոթացնելիս:

 

 

 

Հայկական սփյուռք

Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն ավելի քան 13 մլն է։
Հայերը կազմում են Հայաստանի Հանրապետության (3,2 մլն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Պատմական ճակատագրի բերումով, վաղ միջնադարից սկսած հայերը ստիպված լքել են հայրենիքը։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժն աշխարհում։

(փոփոխական տվյալներ)
Ներկայումս հայերի խոշոր համայնքներ կան 

Ռուսաստանում (շուրջ 2,3 մլն)
ԱՄՆ-ում (շուրջ 1,4 մլն)
Վրաստանում (350 հզ)
Ֆրանսիայում (900 հզ) 
Իրանում (շուրջ 560 հզ) 
Սիրիայում (մոտ 190 հզ)
Լիբանանում (մոտ 255 հզ) 
Արգենտինայում (135 հզ)
Կանադայում (մինչև 100 հզ) 
Թուրքիայում (65-80 հզ)

Վերջին տասնամյակների ընթացքում ստվարացել են հայ համայնքներն.
 
Ուզբեկստանում (75 հզ)
Ուկրաինայում (մոտ 130 հզ) 
Ավստրալիայում (60 հզ) 
Բրազիլիայում (շուրջ 44 հզ) 
Գերմանիայում (50-60 հզ)
Իսպանիայում (50 հզ) 
Մեծ Բրիտանիայում (շուրջ 19 հզ)
Բուլղարիայում (շուրջ 30 հզ) 
Ռումինիայում (շուրջ 3 հզ) 
Հունաստանում (շուրջ 35 հզ)
Եգիպտոսում (շուրջ 9 հզ) 
Կիպրոսում (մոտ 4 հզ) 
Նոր ԶելանդիայումՈւրուգվայում (շուրջ 19 հզ) 
Վենեսուելայում (շուրջ 4 հզ)
Շվեդիայում (շուրջ 8 հզ)
Շվեյցարիայում (շուրջ 7 հզ) 
Քուվեյթում (շուրջ 5 հզ)
Արաբական Միացյալ Էմիրություններում (շուրջ 3 հզ)
Իտալիայում (3 հզ), 
Հոլանդիայում (շուրջ 7 հզ)
 Եթովպիայում և այլ երկրներում։
Ընդհանուր քանակ
13.000.000

 

աղբյուր` Հայկական Հանրագիտարան


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7