Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայերի գյուտերը

Սույն բաժնում տեղ են գտել հայերի համաշխարհային նշանակության գյուտերը

 

1

1911 թ. պաշտոնապես գրանցված մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը պատկանում է ամերիկահայ Գաբրիել Քազանջյանին:


2

Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծողը հայ է. 1854 թ. Ստամբուլից Ամերիկա է հրավիրվում մի խելացի երիտասարդ քիմիկոս` Քրիստափոր Տեր-Սերոբյանը: Նա ստեղծում է մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստանում է 6000 դոլար, որով շարունակում է ուսումը, դառնում դեղագործ և կրկին վերադառնում Ստամբուլ:


3

Բանկոմատի գյուտը հայի  մտքի արգասիք է`  Լյութեր Սիմիջյանի, որ և՛ թղթադրամի, և՛ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը արտոնագրում է 1960-ականներին:


4

Առաջին կոսմետիկ վիրահատությունը կատարել է ամերիկահայ վիրաբույժ Վարազդատ Քազանջյանը` 1914 թ.:  Նա եղել է ատամնաբույժ և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի կողմից մեկնել ռազմաճակատ, որտեղ վիրաբուժական 2000 գործողություն է կատարել: Պատերազմից վերադառնալով` նա ուսումնասիրել է դրանք, Հարվարդի համալսարանում ստեղծել համապատասխան բաժանմունք և պատրաստել առաջին կոսմետիկ վիրաբույժներին:


5

1977 թ. Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, իսկ Ռեյմոնդ Դամադյանը ստեղծել է միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սքաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:


6

Ամերիկահայ Օսկար Բենքերը` Ասատուր Սարաֆյանը, որի ստեղծած գյուտերը իսկական հեղաշրջում են մտցրել տեխնիկայի բնագավառում: Օրինակ` նա է ինքնաշարժների ավտոմատ փոխանցման տուփի, ինչպես նաև  բենզինային պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերի հեղինակը: Նրա հանճարեղ մտքի արգասիքն  են նաև ուղղաթիռի տրանսմիսիայի` հանրահայտ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը և բազմագույն տպիչ սարքը, որոնք ԱՄն-ի կառավարության կողմից անչափ բարձր են գնահատվել:

Oscarbanker.jpg

 7

Ստեփան Ստեփանյանին է պատկանում բեռնատարի թափքի բետոնախառնիչի գաղափարը, որը մեծ նշանակություն է ունեցել շինարարության զարգացման համար:

 

 8

1944  թ. Արթուր Բուլբուլյանն արտոնագրում է օդաչուների համար նախատեսված թթվածնային դիմակի գյուտը: Փարթամեանը պատմում է, որ այս գրքի հրատարակումից հետո իրեն է զանգահարել մի տարեց օդաչու և ասել, որ միշտ ուզել է իմանալ, թե ինչու է այդ դիմակի վրա գրված «Բուլբուլյան»: 


9 

Ալեք Մանուկյանի գյուտը` ջրի ծորակն է, որից կարող է և՛ տաք, և՛ սառը ջուր հոսել: 


 10

Խմիչքների և հյութերի համար նախատեսված ճկուն անկյունով  ձողիկների ստեղծողը  նույնպես հայ է` Արտաշես Հայկանյանը:

  

11

Հաշմանդամների խնդիրները թեթևացնող մի շարք գյուտերի հեղինակ է Էմիք Ավագյանը, որ ի ծնե եղել է հաշմանդամ (մարմնի բոլոր մասերն անաշխատունակ են եղել): 1961 թ. ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է հաշմանդամների խնդիրների լուծման գործում մեծ ներդրումների համար: Նա է ստեղծել, օրինակ, ձեռքով աշխատող անվասայլակները:


 12

Ռեյմոնդ Վահան Դամադյանը հայազգի գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ 


 13

Փիթեր Ոսբիկյան ամերիկահայ գյուտարար: Նրա ամենահայտնի գյուտն է` հատակն ինքնամաքրող սպունգե սարքը:

 

 14

Դոկտոր Ալբերտ Կապիկյան` ամերիկահայ վիրուսաբան, ով մշակել է առաջին արտոնագրված պատվաստանյութը  ռոտավիրուսային վարակի դեմ: Պարգեւատրվել ''the Sabin'' ոսկե մեդալով իր կատարած աշխատանքների համար:

 15

Բորիս Արտաշեսի Բաբայան (ծնվել է 1933թ.-ին)- ԽՍՀՄ գիտնական, մանկավարժ, հաշվիչ տեխնիկայի մասնագետ: Հաշվիչ համալիրների, համակարգչային ծրագրավորման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ: ԽՍՀՄ և Լենինյան մրցանակների դափնեկիր: Առաջին եվրոպական գիտնականն, ով արժանացել է ''Intel Fellow'' կոչմանը:


 16

Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյան` հայտնագործել է ասթմայով հիվանդ մարդկաց համար ինհալյատորը և նատրիումի քրոմոլինը` նախատեսված ասթմայի, ալերգիայի բուժման համար, ինչպես նաև որպես քթի սփրեյ և աչքի կաթիլներ:


 17

Արտյոմ Միկոյան (Օգոստոսի 5, 1905, Սանահին, Հայաստան - Դեկտեմբերի 9, 1970, Մոսկվա), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։


 18 Ժիրայր Տեզել` հայտնագործել է մազային ֆալիկուլը, մազերի իմպլանտացիայի մեթոդը:

 
 19

Ռուբեն Էքսերջյան` հայտնագործել է զենիթային հրանոթները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործում էին ԱՄՆ ռազմական ուժերը:


 20

Հովհաննես Ադամյանը (1879 - 1932) գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է: 1925 թ-ին Երևանի համալսարանի լաբորատորիայում նա պատրաստել և գործողության մեջ է դրել «Հեռատես» եռագույն պատկերման սարքը:  Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928թ.:


   
   
   
   
   
   
   
   
   
   



up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7