Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հեղինակավոր հայեր

Այս բաժնում ներկայացնում ենք հայերին, ովքեր իրենց ապրած կյանքով և կատարած աշխատանքով անջնջելի հետք են թողել հայկական մշակույթի, գիտության, գրականության և բիզնեսի կայացման գործում, հայերի, ովքեր հերոսաբար պայքարել են վտանգելով իրենց կյանքը, երբ դրա կարիքն ունեցել է Հայրենիքը: 

 

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Տաղերով և հատկապես «Մատյան ողբերգության» պոեմով իր աստվածային հավատը նա վերածեց խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդեց հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Հավատը ենթադրում է կասկածից և քննությունից դուրս նվիրվածություն Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն և բոլոր նրանց՝ ավետարանիչներին, մարգարեներին ու սուրբերին, ովքեր տարածել են Աստծու խոսքը: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, որ դասվեց սուրբերի շարքը և հավերժական փառք նվաճեց իր աստվածային հանճարով


 

 

Սայաթ-Նովա (Հարություն Սայադյան), նոր շրջանի հայ բանաստեղծ-աշուղ։ Սայաթ-Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ և կամ Սայադենց – Սայադյանց: Հ. Թումանյանը կատարել է իր հաշվարկները, ըստ որոնց, Սայաթ-Նովայի ծննդյան թիվը 1713-ն է: Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով գրված (հայերեն, վրացերեն և թուրքերեն) նրա ստեղծագործությունները բանաստեղծական արվեստի գլուխգործոցներ են: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա: 

 

 

Կոմիտաս՝ հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ եւ վարդապետ, ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը (իսկական անունը` Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծնվել է 1869թ-ի սեպտեմբերի 26-ին` Թուրքիայի Քյութահյա քաղաքում` երաժիշտների ընտանիքում:    Մայրը մահացել է, երբ Սողոմոնը 1 տարեկան էր: 10 տարեկանում զրկվել է նաեւ հորից:Տատը պահել է փոքրիկ Սողոմոնին մինչեւ 1881թ-ը, երբ տեղի հայկական թեմի առաջնորդը Էջմիածին է գնում` եպիսկոպոս ձեռնադրվելու: 1915թ-ի ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության ժամանակ ձերբակալված եւ Անատոլիա աքսորված հայ մտավորականների շարքում էր նաեւ Կոմիտասը: Իր մոտ ընկեր` թուրք գրող Էմին Յուրդաքուլի եւ դեսպան Հենրի Մորգենթաուի միջամտությամբ Թալեաթ փաշան հրամայում է Կոմիտասին եւ 8 հայ մտավորականների հետ բերել աքսորից: Վերադարձի ճանապարհին ականատես լինելով Ցեղասպանության սարսափելի տեսարանների Կոմիտասը հոգեկան խանգարում է ստանում:

                                                 

 

 

Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904 –հուլիսի 21 1948: Աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր. դա  արվեստի միակ ուղղությունն է, որ ծնվել է ոչ թե Եվրոպայում, այլ Ամերիկայում:

 Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգիԽորգոմ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։  1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։  1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։

Պատկեր:3.png

 

 

Անդրանիկ Օզանյան՝ հայ մեծ զորավար, Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա, Զորավար Անդրանիկ), ծնվել է 1865թ Շապին Գարահիսար քաղաքում: Սկզբնական ուսումը ստանցել է Մուշեղյան վարժարանում, որն ավերտելուց 1 տարի անց բանտարկվել է` հայերին ահաբեկող ժանդարմին ծեծելու համար: Սակայն Անդրանիկին հաջողվել է փախնել բանտից եւ անցնել Կոստանդնուպոլիս, որտեղից էլ Արեւմտյան Հայաստան: Այնտեղ անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը` դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբերիի հրամանատարը: 1902-1904թթ Անդրանիկի ղեկավարած ջոկատները թուրքական եւ քրդական զորքերի դեմ մարտնչում էին Սասունում, Տարոնում եւ Վասպուրականում: Դրանից հետո Անդրանիկը մեկնում է եվրոպական  երկրներ` այնտեղի հանրությանը ծանոթացնելու արեւմտահայերի ազգային ազատագրական պայքարի գործին, կազմակերպելու պահանջվող զենքի եւ զինամթերթի մատակարարման հարցերը: 

 

 

Թեհլերյան Սողոմոն՝ հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ է. ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921 թ-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը: Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա,  մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի  դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա  հանցավոր լռության համար:Ազատվելուց որոշ ժամանակ անց Թեհլերյանը մեկնել է Հարավսլավիա` Բելգրադ, ապա` ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո: 

 

Վիլյամ Արմենակի Սարոյան (անգլերեն՝ William Saroyan, Օգոստոսի 31 1908 - Մայիսի 18 1981)՝ ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները:

 

Մհեր Մկրտչյան՝ հայ կինոարվեստի ամանաինքնատիպ անունների շարքին է դասվում մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյան անունը:   Ծնվել է 1930թ-ի հուլիսի 4-ին, Լենինականում: Սովորել է Լենինականի արվեստի դպրոցում եւ թատերական ստուդիայում: Այնուհետև տեղափոխվել է Երևան և 1945-46թթ սովորել Մռավյանի անվան թատորնին կից ստուդիայում: Դերասանը արտակարգ վարպետությամբ է խաղացել հայկական կինոյի այնպիսի դասական դերերում, ինչպիսիք են “Եռանկյունի” (1967թ), “Մենք ենք մեր սարերը” (1969թ), “Հայրիկ” (1973թ), “Նահապետ” (1977թ), “Հին օրերի երգը” (1982թ), “Մեր մանկության տանգոն” (1985թ) ֆիլմերը: Արժանացել է բազմաթիվ պետական բարձր պարգևների: 

                           

 

Համո Բեկնազարյան՝ (մայիսի 19, 1892 - Ապրիլի 27, 1965) ― հայ նշանավոր կինոռեժիսոր, Հայ կինոստուդիայի հիմնադիր։ 1918թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր: 1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուս»-ը: Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը:


                                                       

 

Արամ Խաչատրյան՝ (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։ 1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։

1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։

 

Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921 - նոյեմբերի 11, 1983) - հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ: Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ:
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն:


 

Տիգրան Մանսուրյան (ծնվ. 1939, հունվարի 27), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես` «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը» և այլն։ 2006 թ. նա առաջադրվել է Գրեմմի մրցանակի, նա առաջին հայ կոմպոզիտորն է, ով երբևէ առաջադրվել է այս մրցանակին:
 

 

 

Հովհաննես Բաղրամյան՝ զորահրամանատար, ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1955 թ.) և կրկնակի հերոս (1944 թ., 1977 թ.): Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին Ռոստովի ազատագրումը: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը: 1942 թ-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: 1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել է Ռիգային: Մեմելի (այժմ` Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ հնարամիտ գործողությամբ ջախջախել է թշնամու Կուռլանդական խմբավորումը (38 հետևակային և տանկային դիվիզիաներ): Բաղրամյանի ղեկավարած այդ ռազմագործողությունն ուսուցանվում է զինվորական ակադեմիաներում:


 

Հովհաննես Ստեփանի Իսակով (օգոստոսի 22 1894 թ. - հոկտեմբերի 11, 1967 թ.) - հայազգի Սովետական Միության նավատորմի Ծովակալ է։ Սովետական Միության հերոս է (մայիսի 7 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։ Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը:1942թ հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով սպիպված են եղել մի ոտոքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում: 1944թ մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում:Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում: 


 

 

Շառլ Ազնավուր (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, ծնվ. 1924 մայիս 22 –Փարիզ), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ԺնևիՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

 

 

 

Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 - Օգոստոս 12, 1996) — հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին, հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան։ Հավանաբար դա արվել էր իբրև շնորհակալություն Հայաստանին՝ պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար։ Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ Վ. Համբարձումյանն ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչև 1993 թ, որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։

 

 

Մխիթար Հերացի (մոտ 1120, Հեր(Խոյ) - 1200) — մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը: 1989թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում` Երեվանի Պետական Բժշկական Համալսարան) անվանվել է նրա անունով: Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում: Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում` Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ: Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին: 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ: Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել: Նրա գիրքը կոչւում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ:  Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք: Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում:

 

Ստեփան Փարթամեան՝ Ամերիկահայ հայտնի հեռուստալրագրող, հրապարակախոս, 2009 թ. հրատարակեց մի գիրք` «Yes, we have» (Այո, մենք արել ենք) վերնագրով և նախաբանում ներկայացնելով Օբամայի խոսքերը. «ԱՄՆ-ն ավելի հարուստ երկիր է դարձել հայկական ծագումով բազմաթիվ ամերիկացիների ներդրումների շնորհիվ…»: Գրքում զետեղեց հարյուրից ավելի օրինակ, թե ինչ օգուտ են տվել Ամերիկային հայերը: Գրքում ներկայացված են գյուտարարներ, գիտնականներ, մշակութային ու հասարակական գործիչներ: Այդ ամենը հագեցած է ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից հաստատված գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներով ու գրանցման տարեթվերով,  ինչն ավելի է բարձրացնում գրքի նշանակությունը: Ըստ Փարթամեանի` իր ձեռքի տակ մոտ 1000 տվյալ կա, սակայն գրքում  զետեղել է միայն 124-ը:

 

 

Քրք Քրքորյան՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, ըստ Forbes ամսագրի: Բռնցքամարտիկ, օդաչու, միլիարդատեր ու բարեգործ: Նա ամուսնացել է երեք անգամ: Դրանցից ամենակայունը երկրորդ ամուսնությունն էր պրոֆեսիոնալ պարուսույցի հետ: Ունեցել են երկու դուստր` Թրեյսին ու Լինդան: Նրանց անունների համադրումից էլ ստացվել է «Լինս» հիմնադրամի  անունը: Երրորդ անգամ ամուսնացել է թենիսիստուհու հետ, ով Քրքորյանից փոքր էր 48 տարով:


 


Ատոմ Էգոյան հայազգի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և մոնտաժող է: Ծնվել է 1960 թվականին Կահիրեյում: Ծնողները նրան Ատոմ կնքեցին 1960-ին Կահիրեյում բացված ատոմային էլեկտրոկայանի պատվին: Այս ռեժիսորն առավել հայտնի է ցեղասպանության մասին նկարահանված «Արարատ» ֆիլմի համար, որի ցուցադրությանը Թուրքիան ամեն կերպ փորձում էր խոչընդոտել: 2003-ին «Genie 2003»  մրցանակաբաշխությանը ֆիլմն արժանացել է «Լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգին:

 

 

 

Արթուր Չիլինգարով`հայտնի գիտնական - օվկիանոսագետ, Ռուսաստանի քաղաքական եւ պետական գործիչ, Արկտիկայի եւ Անտարկտիդայի հետազոտող, ծագումով հայ Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939թ սեպտեմբերի 25-ին` Սանկտ-Պետերբուրգում:  Բացի Խորհրդային Միության (1986թ) եւ Ռուսաստանի Դաշնության հերոսի (2008թ) կոչումներից, նրան շնորհվել են նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ շքանշաններ:

 

 

Հրանտ Դինք՝ հայտնի հայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հրատարակվող միակ երկլեզու "Ակոս" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Հրանտ Դինքը ծնվել է 1954թ սեպտեմբերի 15-ին` Մալաթիայում: Թուրք ազգին վիրավորելու համար Թուրքիայում Դինքին 3 անգամ դատական պատասխանատվության են ենթարկել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Առաջին անգամ նա արդարացվել է, երկրորդ անգամ դատապարտվել է 6-ամսյա բանտարկության, իսկ 3-րդ մեղադրանքը թուրքական կողմը չհասցրեց հարուցել: 2007թ հունվարի 19-ին անչափահաս պատանու հրազենից "Ակոս"-ի խմբագրատան առաջ Դինքի գլխին ուղղված կրակոցները մահացու եղան հայ մտավորականի համար: 

 

 

Կարեն Սերոբի Դեմիրճյան (1932 ապրիլի 17 — 1999 հոկտեմբերի 27) հայ քաղաքական և պետական գործիչ։ 

1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար: Իր պաշտոնավարման տարիներին   ապրիլի 24-ի սգո օրը սկսեցին նշվել պետական մակարդակով: Նրա ջանքերով 1978 թվականին ընդունված ՀԽՍՀ վերախմբագրված Սահմանադրության մեջ ամրագրվեց հայերենի՝ որպես պաշտոնական լեզվի կարգավիճակը,ավարտին հասցվեց Երեւանի մետրոպոլիտենի եւ Արփա-Սեւան ջրանցքի շինարարությունը, կառուցվեցին Մարզա-համերգային համալիրը եւ այլ նշանակալի կառույցներ:1988-ին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց` ի օգուտ իր ժողովրդի: 1999 թվականին  սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ համատեղ ստեծում է “Միասնություն” դաշինքն ու ղեկավարում նորաստեղծ Ազգային ժողովը`ստանձնելով այդ կառույցի  նախագահի պաշտոնը:Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության պատճառով սպանվեցին:

 

 

Վազգեն Սարգսյան (Մարտ 5 1959 թ. - Հոկտեմբեր 27, 1999 թ.): 1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:

 

 

Դանիիլ Խաչատուրով՝ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր ու գլխավոր գործադիր տնօրեն: Խաչատուրովի կարողությունը 2011թ.-ի համեմատ աճել է  500 մլն-ով: 2012թ. այն կազմում է 2.0 մլրդ ԱՄՆ դոլար:

 

 

Սամվել Կարապետյան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ: 2012թ. Ս.Կարապետյանի կարողությունը կազմում է 1.6 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 200 մլն դոլարով:

 

 

Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներ եղբայրներ` «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատերերն են:  2012թ. նրանց կարողությունն է՝ 1.2-ական մլրդ դոլար:  

 

 

Ռուբեն Վարդանյան՝ «Տրոյկա-Դիալոգ» ընկերության խորհրդի տնօրեն: Նրա կարողությունը 2012թ. 500 մլն դոլար:

 

 

Անաստաս Միկոյան ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Անաստաս Միկոյանը Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է: Ստալինի մահից հետո ԽՍՀՄ կառավարումն անցել է Խրուշչովին եւ Միկոյանը նշանակվել է առեւտրի նախարար: Ավելի ուշ զբաղեցրել է Խորհրդային Միության առաջին քարտուղարի տեղակալի պաշտոնը:   1964-65թթ ստանձնել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը:Հայ քաղաքական գործիչը մահացել է 1978թ հոկտեմբերի 21-ին` 82 տարեկան հասակում եւ թաղվել Ռուսաստանում` Նովոդեւիչի գերեզմանոցում: 

 

Էդուարդո Էռնեկյան` արգենտինահայ գործարար։ Համարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։ Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբայր՝ Ալբերտոյի զավակները. Մարտին և Ուգո։ Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ 2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։ Պարգևատրվել է մի շարք մրցանակներով. 1995 - Արգենտինայի տարվա ձեռնարկատեր, 1991 - «Leonardo» մրցանակ՝ «լավագույն արտասահմանյան գործարար» նոմինացիայում (Իտալիա), 2001 - Սուրբ Գրիգոր Լուսավորիչի օրդեն, 2011 - Սուրբ Էջմիածնի ասպետ, 2012 - «Business for Peace» մրցանակ (Նորվեգիա):



up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7