Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





ԱՄՆ-ի հայերը


Հայերի ներդրումն ամերիկյան գիտության մեջ


Հայերը, գաղթելով Միացյալ Նահանգներ, ապրելով ազատության, արդարության և օրենքի սահմաններում, մի շարք կենսական խնդիրներ են ծուծել  այս երկրում: Առաջին հայի ժամանումից` 1618թ.-ից (Ջոն Մարտին անունով զինվոր), անցել է անցել է 400 տարի: Եվ այս չորս հարյուր տարվա ամերիկահայության պատմությունն ապացուցում է, որ հայ ժողովուրդը բոլոր ոլորտներում իրեն լավ է դրսևորում, եթե չի ստեղծվում արհեստական ​​խոչընդոտներ:
Տվյալ հոդվածում ներկայացված է հայերի ներդրումն ամերիկյան գիտության մեջ:

Առնոլդ Նիկողոսյան 936թ.-ի դեկտեմբերի, Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա)Մասնագիտություն` Տիեզերական բժշկություն, կենսաբանությունՀետազոտությունների բնագավառը` Հիմնական աշխատ. վերաբերում են պրոֆիլակտիկ և ավիացիոն-տիեզերական բժշկագիտությանը, հեռաբժշկությանը, բժշկական ինֆորմատիկային, արտակարգ միջավայրի ֆիզիոլոգիային, միջազգային առողջապահության, գիտական և առողջապահական քաղաքականության հարցերին:Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին` Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի (1978), ամերիկյան և միջազգային գիտական ու բժշկական բազմաթիվ կազմակերպությունների անդամ:Պարգևներ (գիտական, պետական)` Պարգևատրվել է NASA-ի Գերազանց ծառայության (1993, 2001), Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի Յու.Գագարինի (1987) և Ս.Կորոլյովի (1993) անվ. ոսկե և մի շարք այլ մեդալներով:Պաշտոնը` Վարել է տարբեր պաշտոններ NASA-ի համակարգում (1972–2003), այդ թվում՝ Տիեզերագնացների և սպասարկող անձնակազմի առողջության և անվտանգության ապահովման բաժանմունքի տնօրեն (2000–20001), NASA-ի տնօրենի՝ առողջության գծով ավ. խորհրդական (2001–1903), Ամերիկյան տիեզերագնացության ընկերության (1994–1996) և մի շարք այլ կազմակերպությունների նախագահ: Ջորջ Մեյսոն համալսարանի (Վիրջինիա) ականավոր հետազոտող պրոֆ. (2003-ից): Կրթություն, գիտական կոչում, աստիճան` Ավարտել է Թեհրանի իրանա-ֆրանսիական լիցեյը (B.B., 1956), Թեհրանի (DM, 1964) և Օհայոյի պետ. (Կոլումբուս, ԱՄՆ, M.S., 1972) համալսարանները: ՀՀ ԳԱԱ արտաս. անդամ (1998): 

 Product Details

 

Բաղյան Ջեյմս (ԱՄՆ) – Տիեզերագնաց, բժիշկ – ինժեներ, մարզիկ – օդաչու: Հայազգի առաջին տիեզերագնացը: Ծնվել է 1952 – ին, Ֆիլադելֆիայում: Պապը` Գևորգ Բաղյանը, ծնունդով Արցախից էր: Հայրը ` Ֆիլիպ Բաղյանը, եղել է օդաչու, կապիտան, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արժանացել է “Արծաթե Խաչ” շքանշանին: 1970 – ին ավարտել է միջնակարգ կրթությունը, ընդունվել Ֆիլադելֆիայի բժշկական քոլեջ, հրապուրվել է ավիացիայով: Առաջին ուսուցիչը եղել է հայրը, որը դարձել է նրա պրոֆեսիոնալ մարզիչը օդաչուական դպրոցում: 1974 -78 թթ. մասնակցել է բազմաթիվ ավիամրցումների, արժանացել է մրցանակների, մարզական կոչումների: Հեղինակ է մի շարք ինժեներական գյուտերի: ԱՄՆ – ի տիեզերագնացների խմբում  է 1980 – ից: Աշխատում ե Հյուսթընի (Թեքսաս նահանգ) տիեզերական տարածության կառավարման և հետազոտման ազգային վարչությունում (ՆԱՍԱ) : 1986 թ.  հունվարին պիտի լիներ “Չելենջեր” աստղանավի անձնակազմում, սակայն պատահականությամբ չի ըննդգրկվել ( “Չելենջերն” ինչպես հայտնի է , աղետի է ենթարկվել): 1989 – ի մարտի 13 – 18 – ին որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ , թռիչք է կատարել “Սփեյս Շաթլ”  ծրագրի “Դիսքավերի” տիեզերանավով: Թռիչքը տրել է 4 օր 23 ժամ 38 րոպե: Հայաստանի վրայով թռչելիս արտասանել է ” Ողջույն ” և ” Խաղաղություն ” բառերը:

James Philipp Bagian.jpg

 

Ավետիս Թևանյանը (անգլ.՝ Avadis «Avie» Tevanian) Apple-ի (Էփլ) Mac OS X օպերացիոն համակարգի գլխավոր ծրագրավորողներից մեկն է, ով աշխատել է Apple-ում 1997 թ. փետրվարից մինչև 2006 թ. մարտ։ Էվի Թևանյանը ծագումով հայ ամերիկացի է, ծնվել է Մեն նահանգի Ուեստբրուկ քաղաքում։ Թևանյանը Ռոչեստրի համալսարանում ստացել է մաթեմաթիկայի բակալավրի աստիճան, իսկ Կարնեգի-Մելլոն համալսարանում ստացել է մագիստրոսի և դոկտորի աստիճան համակարգչային գիտությունների ոլորտում։ Կարնեգի-Մելլոնում Ռիչարդ Ռաշիդի հետ ստեղծել է Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձավ NeXT օպերացիոն համակարգի և հետո միայն Mac OS X-ի հիմքը։ Ավետիս Թևանյանը սկզբնապես աշխատել է NeXTComputer-ում, ապա Apple-ում՝ երկու դեպքում էլ Սթիվ Ջոբսի հրավերով։ Սակայն միջուկի ստեղծումը Թևանյանի գլխավոր վաստակը չէր։ Այն բանից հետո, երբ Apple-ը գնեց NeXT-ը , Է. Թևանյանը, որը Apple էր եկել Սթիվ Ջոբսի հետ, գլխավորեց ծրագրային տեխնոլոգիաների բաժանմունքը և գլխավորեց այն մինչև 2003 թ. հուլիսը։ 2003 թ. Ավետիս Թևանյանը դարձավ Apple computer-ի ծրագրային ապահովման մշակմանգծով փոխնախագահ։ Նրա նախկին պաշտոնը զբաղեցրեց Բերտրան Սերլետը՝ Թևանյանի ենթական և գործընկերը դեռ 1989թ-ից NeXT-ի ժամանակներից։ Թևանյանը Apple-ում եղել է առաջին դեմքը Mac OS X օպերացիոն համակարգի մշակման ժամանակ։ Նա կարողացավ թողարկել Apple-ի նոր օպերացիոն համակարգը, մի խնդիր, որը մինչ այդ չէր կարողացել լուծել ոչ ոք։ Հենց Ավետիս Թևանյանի ղեկավարելու տաղանդի շնորհիվ ժամանակին թողարկվեց «իններորդ» Mac OS-ի դասական վերջին տարբերակը։ Երբ 2001-2003 թթ-ականներին Microsoft-ի միակ օպերացիոն համակարգը Windows XP-ին էր, այդ ժամանակ լույս տեսան Mac OS X-ի երեք մեծ տարբերակներ՝մեկը մյուսից ավելի արագ, ավելի լավ և հարմար։ Թևանյանը սահմանեց Apple-ի ծրագրային ապահովման բարձր ստանդարտներ և ձևավորեց նրա զարգացման ընդհանուր գաղափարախոսությունը երկար տարիների համար։ United States v. Microsoft դատավարության ընթացքում Թևանյանը հանդես եկավ ԱՄՆ-ի իրավական դեպարտամենտի կողմից որպես վկա և ցուցմունքներ տվեց Microsoft-ի դեմ։ 2006 թ. մարտի 31-ին Էվի Թևանյանը հեռացավ Apple-ից։2006 թ. մայիսին Թևանյանը ընդգրկվեց Tellme Networks-ի տնօրենների խորհուրդում, որը զբաղվում էր հեռախոսային ցանցերի ձայնային ծրագրերի մշակմամբ (գնվել է Microsoft-ի կողմից), այնուհետև Green Hills Software-ի ներդրվող համակարգերում։2010 թ. հունվարի 12-ին Elevation Partners մասնավոր բաժնետիրական ընկերության կողմից հայտարարվեց, որ Թևանյանը ընդունվել է ընկերություն՝որպես կառավարիչ-տնօրեն։

 

Մայքլ Տեր-Պողոսյան (անգլ.՝ Michel Ter-Pogossian, 1925թ. - 1996թ., հունիսի 19) հայազգի ֆիզիկոս, գյուտարար.Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկն է։ Տեր-Պողոսյանը ծնվել է Բեռլինում, եղել է իր ծնողների միակ զավակը։ Նրա ծնողները հաստատվել էին Գերմանիայում` փախնելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր։ Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից և Ռադիումի ինստիտուտից։ 1946 թվականին արտագաղթում է ԱՄՆ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում (Washington University of St. Louis) սովորելու համար։ Ավելի ուշ ընդունվում նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բշկական դպրոց (Washington University School of Medicine)։Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա: 1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև` սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։




up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7