Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Քրիստոնեությունը Հայաստանում

Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ:

Մեծ Հայքը Թադեոս առաքյալի անունով միջնադարում հաճախ անվանվում էր «Թադեի վիճակ» կամ «Թադեի աթոռ»: Հայաստանում կազմավորվում են քրիստոնեական համայնքներ (եկեղեցիներ), կարգվում նոր հավատի սպասավորներ, եպիսկոպոսներ, որոնք կապեր են հաստատում հարևան երկրների, հատկապես Միջագետքի, Ասորիքի, Կապադովկիայի հավատակիցների, Ալեքսանդրիայի, Սամոսատի, Եդեսիայի, Անտիոքի, Կեսարիայի աթոռների և համայնքների հետ:

Պատմական աղբյուրները հիշատակում են Ծոփքի Մեհրուժան եպիսկոպոսի անունը, որը III դ. կեսին նամակագրական կապ է ունեցել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս պատրիարքի հետ:

II–IV դդ. Հայաստանում նոր հավատի բազմաթիվ հետևորդներ՝ Ոսկյանք, Սուքիասյանք, Սանդուխտ արքայադուստր, Գայանյանց կույսեր, Հռիփսիմյանց կույսեր և այլն, հալածանքի զոհ են դարձել՝ հռչակվելով Հայ եկեղեցու առաջին սրբերն ու նահատակներ:

301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։

Քրիստոնեության քարոզումը ընթանում էին դաժան բնռություններով, նախկին հավատքի հետևորդների դաժան սպանություններով ու մշակութային արժեքների կործանմամբ:

Գրիգոր Լուսավորիչը, դառնալով առաջին քահանայապետ, շարունակել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործը և ապահովել Հայոց առաքելահաստատ Աթոռի ժառանգականությունն ու հարատևությունը:

Հայաստանը դարձել է կենտրոնատեղի՝ խթանելով քրիստոնեության տարածումը Վրաստանում, Աղվանքում, Հս. Կովկասում:

Քրիստոնեությունը, նախկին մշակութային արժեքների հիման վրա, նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները: (wikipedia)


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7