Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Էջ 7

- Մեկը տանը վանդակի մեջ առյուծա պահում: Մի օր զանգւմ են գործի տեղ ասւմ են.-Ապե առյուծդ վանդակից դուրսա եկել:
-Արաաա! Բա երեխեքս?
-Մի վախեցիր երեխաներդ դպրոցում են:
-Արաաա! Բա կինս?
-Մի վախեցիր կինդ խանութում է:
-Բա ով կա տանը?
-ԶՈՔԱՆՉԴ: 
-Արաաա! Առյուծս:

 

- Ապարանցին մի չինացու է տեսնում, հարցնում է. "Ախպերս,  քունդ տանու՞մ ա":

 

 - Ապարանցիները լսում են, որ Երևանում ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ հիվանդանոց կա, գնում են իրենց մոտ ԲԱՐԳԱՎԱՃ հիվանդանոց են բացում:

 

Եվան Ադամին հարցնում է. -Ադամ դու ինձ սիրում ես?
Ադամը պատասխանում է. --Հա, բա էլ ում սիրեմ ?

 

- Ապարանցին գալիս է տուն, կնոջն ասում ,- Դրսում 100 դոլլար գտա, են էլ ֆալշ էր:
Կինը հարցնում է,- ինչ իմացար:
Պատասխանում է , - վերցրեցի տեսա մի զրո ավել էր:

 

- Ապարանցին գնում է խալին լվանալու: Ասում է ,-Ապեր խալին ինչքանով ես լվանում:-Քառակուսին 200 դրամ: Ապարանցին ասում է ,-Իսկ կլորը?:

 

- Ապարանցին մտնում է ծովը լողանալու, ճակատին լեյկոպլաստ է կպցնում, որ ճակատագիրը չջնջվի:

 

- Ապարանցին դասերը սովորում վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա:

 

- Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.

"Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել": - Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք: - Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…

 

- Ամուսինը հայելու առջև իրեն կարգի է բերում: Կինը հարցնում է. -Ո՞ւր ես գնում: -Ձիարշավի: -Դե արագացրու, թե չէ ձիդ արդեն երկու անգամ զանգել է…

 

- Հոգեբանության դասախոսը բացատրում է: - Աղջկան ընկճախտից (դեպրեսիա) հանելու լավագույն ձևը համբույրն է: - Պրոֆեսո'ր, իսկ աղջկան ինչպես հասցնել դեպրեսիայի:

 

- Աբարանցի հեր ու տղա մեքենայով տեղ են գնում: Ղեկին նստած է հայրը: Մեկ էլ տղեն տեսնում է, որ հերը քնել է, ասում է. -Լավ ա, Քանի հերս քնած ա մի հատ ծխեմ:

 

- Մամ, 1000 դրամ կտա՞ս:-Ի՞նչ:-1000 դրամ տուր:-Ի՞նչ ես ասում, չեմ լսում:-5000 դրամ տուր:-Բա նոր 1000 էիր ուզում:

 

 - Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն: – Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:

 

- Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով: – Ո՛չ, երբեմն սկսվում են նաև. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":

 

- Ապարանցուն հանելուկ են ասում.- Այն ի՞նչն է, ինչը՞. շատ տաս` քիչ կտա, քիչ տաս` շատ կտա:Ապարանցին պատասխանում է.- Դատավորը:

 

 

Կինը նայում է ինքն իրեն հայելու մեջ, էսկողմ, էնկողմ է պտտվում ու ասում է. 
Շատ լավա, մարդուս տեղնա

 



up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7