Մենք կազմակերպում ենք
Ծերերի խնամք


Բոլոր ծառայությունները


Եղանակը Երևանում


Եղանակը Հայաստանում





Հայաստան

Հայաստանի պատմական մայրաքաղաքները

 


ՔաղաքՏարիԺամանակաշրջան

Տուշպա-Վան մ.թ.ա. 825 - 6-րդ դար Երվանդունիների թագավորություն

Արմավիր մ.թ.ա. 190- 160 Արտաշեսյանների թագավորություն

Երվանդաշատ մ.թ.ա. 201-160 Արտաշեսյանների թագավորություն

Արտաշատ մ.թ.ա. 160-77, մ.թ.ա. 60- մ.թ. 120 Արտաշեսյանների թագավորություն

Տիգրանակերտ մ.թ.ա. 77-69 Արտաշեսյանների թագավորություն

Վաղարշապատ 120-330 Արշակունիների թագավորություն

Դվին 336-428 Արշակունիների թագավորություն

Արշակավան մոտ 355-360 Արշակունիների թագավորություն

Բագարան 428-933 Մարզպանական Հայաստան, Հայաստանի արաբական նվաճում, Հայաստանի իշխանություն

Կարս 933-957 Բագրատունիների թագավորություն

Անի 957-1045 Բագրատունիների թագավորություն

Շիրակավան (Երազգավորս) 890-929 Բագրատունիների թագավորություն

Երևան 1918 թվականից Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետություն

1915-1916 թվականները

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։

Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։

Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Նրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։

Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը,Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։

Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։

Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։

Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։

Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000:

Հայոց Ցեղասպանության ժխտում պնդումներն են,որոշ երկներում արգելված, համաձայն որոնց Թուրքիայում Հայոց Ցեղասպանություն տեղի չի ունեցել, և կամ հայերի կոտորածները չեն կրել պետականորեն կազմակերպված բնույթ: Այս տեսակետը, որ մասնավորապես պաշտպանվում է պաշտոնական Թուրքիայի կողմից, բազմիցս քննադատվել է ճանաչված պատմաբանների և ցեղասպանության մասնագետների ճնշող մեծամասնության կողմից որպես զուտ քաղաքականորեն պատճառաբանված կեղծ-պատմագիտական թեզ:

Հայոց Ցեղասպանության` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ժխտումը նոր հնարավորություններ է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար, ուստի հայության և համայն առաջադեմ մարդկության առջև ծառանում է Հայոց Ցեղասպանության ժխտումը կանխելու և թույլ չտալու պատասխանատու խնդիրը:

Արգենտինան, Շվեյցարիան և Ուրուգվայը ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց Ցեղասպանության ժխտման համար:

2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից օրենք ընդունվեց, որը Սենատի և նախագահի վավերացումից հետո թույլ կտա Հայոց Ցեղասպանության ժխտումը դիտարկել որպես հանցագործություն:

Հայոց Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծ է պատրաստվում ընդունել նաև Սլովակիան:

Թուրքական կառավարության հիմնական դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում կայանում է նրանում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի են ունեցել տեղահանություններ, եղել են նաև բազմաթիվ զոհեր այդ տեղահանությունների ժամանակ թե' հայկական և թե' թուրքական բնակչության մեջ, սակայն ծրագրված ցեղասպանություն որպես այդպիսին չի եղել: (wikipedia.org)

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը

Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
Վատիկան (2000 թ-ին),
Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),
ԱՄՆ (2007 և 2010 թթ-ին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ):

Քրիստոնեությունը Հայաստանում


up

Արտարժույթի հաշվիչ

 

 


  413.59
  11.54
  573.7